211652_close_icon
views-count6750 դիտում article-date 21:34 13-02-2019

Ոստիկանները կին թմրամոլի են բերման ենթարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը: Օրերս հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները: Փետրվարի 11-ին, ժամը 22-ի սահմաններում, ստացված տեղեկություններն իրացնելով, Վանաձորի Վարդանանց փողոցից քրեական հետախույզները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկեցին Ալավերդիի բնակիչ Աննա Տիրացվյանին: Զննությամբ նրա պայուսակից հայտնաբերվել է թղթե փաթեթ` կանեփ թմրամիջոցին նմանվող չորացված, մանրացված զանգվածով: Տիրացվյանը հայտարարել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում իրեն, քաղել է, Վանաձորի ավտոկայանի մոտից, չորացրել ծխելու համար: Հայտնաբերվածն առգրավվել է: Նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն: Հետաքննությունը շարունկավում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր