211652_close_icon
views-count1497 դիտում article-date 16:37 13-02-2019

«Ինտերը» Իկարդիին զրկեց ավագի թևկապից

«Ինտերը» հայտարարել է, որ հարձակվող Մաուրո Իկարդին այլևս չի հանդիսանում թիմի ավագ: Իտալական թիմի նոր ավագ է նշանակվել դարպասապահ Սամիր Խանդանովիչը: «Ինտերն» առայժմ չի հայտնում նման խիստ որոշման դրդապատճառները: Միգուցե դա պայմանավորված է նրանով, որ ակումբը 25-ամյա արգենտինացու հետ չի կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ: Նախորդ ամիս տեղեկություն տարածվեց, որ Իկարդին շատ մոտ է, որպեսզի երկարաձգի պայմանագիրը «Ինտերի» հետ՝ տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձով, իսկ նրա հրաժարագինը պետք է կազմեր մոտ 180 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր