211652_close_icon
views-count1644 դիտում article-date 16:37 13-02-2019

ԱՄՆ-ը նշել Է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու պայմանը

ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Ջոնաթան Քոենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կպահպանի այնքան ժամանակ, քանի դեռ Ղրիմը չի վերադարձել Ուկրաինայի կազմ: Հայտնում է [url=https://ria.ru/20190213/1550785538.html]ria.ru[/url]-ն։ Ջոնաթան Քոենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «չի պաշտպանում և երբեք չի պաշտպանի» Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին։ Չորս տարի առաջ ստորագրված Մինսկի համաձայնագրերի քննարկման ընթացքում նա նաև Մոսկվային կոչ է արել ամբողջությամբ կատարել պայմանավորվածությունները: «Հենց Ռուսաստանը պետք է վերջ դնի հակամարտությանը»,- ասել է նա: Քոենը նաև պնդել է, որ Դոնբասում գտնվում են ռուս զինվորականներ և ռուսական զենք։

Նմանատիպ նյութեր