211652_close_icon
views-count872 դիտում article-date 16:14 13-02-2019

Ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների և վետերանների համատեղ բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 12-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 31-ամյա Արտյոմ Մ.-ն, որը փետրվարի 12-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 177 հոդվածի (Գողությունը) 1-ին մասի մեղադրանքով: *** Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 12-ին, ժամը 06.10-ին, Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել և «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացվել 37-ամյա Գևորգ Խ.-ն, որը 2018թ. հոկտեմբերի 9-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 325 (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր