211652_close_icon
views-count3140 դիտում article-date 15:37 13-02-2019

ՊՊԾ գնդում պատանդառված Վարդան Եղիազարյանը առարկեց «Սասնա ծռերի» դեմ համաներմանը․ Aravot.am

«Սասնա ծռերի» տասն անդամներից Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքներից մեկով քրեական հետապնդումը դադարեցվեց: Քիչ առաջ նման որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը: Գրում է [url=https://www.aravot.am/2019/02/13/1018911/?fbclid=IwAR3UCZI5-jfsCRMubD-5yWEfYoQNqFbTO7Edg2XKQy8YmE8IBwjtOWQHSPw]Aravot.am[/url]-ը։ Դատավորը պարզաբանեց, որ Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց միայն զանգվածային անկարգությունների նախապատրաստության հոդվածով: Հիշեցնենք, «Սասնա ծռերի» համաներմանը դեմ նախորդ նիստում առարկել էր ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Այսօր խմբի անդամների համաներման վերաբերյալ իր առարկությունը հայտնեց նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: Վարդան Եղիազարյանը չառարկեց միայն Արայիկ Խանդոյանին համաներելու առնչությամբ`«հայտնի պատճառներով»: Հիշեցնենք, որ Խանդոյանը մահացել է: Մանրամասն՝ [url=https://www.aravot.am/2019/02/13/1018911/?fbclid=IwAR3UCZI5-jfsCRMubD-5yWEfYoQNqFbTO7Edg2XKQy8YmE8IBwjtOWQHSPw]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր