211652_close_icon
views-count6048 դիտում article-date 14:27 13-02-2019

Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է` գազի գինը սպառողների համար այս տարի չի բարձրանա

«Ես շատ հստակ հայտարարել եմ, որ գազի գինը չի բարձրանալու: Պետությունը գազ չի գնում, այն գնում է «Գազպրոմ Արմենիան»: Թե այն որքանով է գնում գազը, ուրիշ խնդիր է: Իսկ պետությունը գործ ունի սպառողների հետ: Եվ մենք ասել ենք, որ գազի գինը այս տարի չի բարձրանա: Եվ մեր բանակցությունները վերաբերում են մեր շահերի պաշտպանությանը»,-այսօր ԱԺ-ում Կառավարությայն ծրագրի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին: Վարչապետը նշեց` այդ թեմայով բազմիցս ասել է` հայ-ռուսական հարաբերությունների հարթության վրա հարցի քննարկման, նաև ԵԱՏՄ շրջանակում այդ թեմայի քննարկման անհրաժեշտութզուն կա: Նա վստահեցրեց` կառավարությունը պետք է այդ քննարկումներն անի և Հայաստանի շահերը պաշտպանենք: «Մենք խնդիր ենք դնում «Գազպրոմ Արմենիա» ընկերության և այդ համակարգի օպտիմալացման ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Եվ մենք պետք է այդ ուղղությամբ աշխատենք»,-եզրափակեց վարչապետը:

Նմանատիպ նյութեր