211652_close_icon
views-count1210 դիտում article-date 20:53 13-02-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

*** Փետրվարի 12-ին, ժամը 19.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 12-ին, ժամը 18.10-ին, Երևանի Սասունցի Դավիթ և Լիսինյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Կավասակի» մոտցիկլ և «Մազդա», «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ.մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 12-ին, ժամը 17.30-ին, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Օգանովի փողոցում վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացու և 5-ամյա աղջկա, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 12-ին, ժամը 09.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ն.Սաֆարյան փողոցում վրաերթի է ենթարկել 81-ամյա քաղաքացու,որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 12-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ԳԱԶ-2705» մակնիշիի բեռնատար ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի և իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 12-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր