211652_close_icon
views-count983 դիտում article-date 13:37 13-02-2019

Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը՝ գլոբալ անվտանգության ապահովման համատեքստում

Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանի հարցին, ասաց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման խնդիրը ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման և գլոբալ անվտանգության ապահովման համատեքստում է: «Մենք Հայոց ցեղասպանության ճանաչումը չենք դիտարկում զուտ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում: Մենք դա տեսնում ենք ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման և գլոբալ անվտանգության ապահովման համատեքստում, որովհետև ակնհայտ է, որ ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը նոր ցեղասպանությունների կանխարգելման ամեաարդյունավետ գործիքներն են, և մենք այս ճանապարհին պետք է լինենք առավելագույնս պրոակտիվ»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր