211652_close_icon
views-count908 դիտում article-date 12:58 13-02-2019

Կառավարությունը ավագանու դերը բարձրացնելուն միտված օրենքի նախագիծ է մշակում

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը ավագանիների դերը բարձրացնելուն միտված օրենքի նախագիծ է պատրաստում: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորի հարցին: «Մենք հիմա օրենսդրական նախաձեռնություն ենք պատրաստում, որը, համոզված եմ, բուռն քննարկումների տեղիք կտա: Կարծում ենք, որ քաղաքական այս իրողությունները հաշվի առնելով, պետք է որոշակիորեն բարձրացնել ավագանիների դերը: Որոշ դեպքերում ավագանիներին լիազորություններ տալ համայնքի ղեկավարի պաշտոնանկության հարցը լուծելու համար: Հիմա Տարածքային կառավարման նախարարությունն աշխատում է օրենսդրական այդ նախաձեռնության վրա, և առաջիկայում այդ նախագիծը կհասնի Ազգային ժողով»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր