211652_close_icon
views-count1724 դիտում article-date 12:18 13-02-2019

ՀՀ-ն կարող է գրավիչ լինել ներդրումների համար, բայց կառավարությունը պետք է քայլեր անի. Մաթիաս Քիսլեր․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Հայաստանը կարող է գրավիչ լինել ուրիշ երկրների համար: Սա­կայն, ըստ դեսպանի, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետք է որոշ քայլեր անի: Այս առումով նա կարևորել է ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարը, օրենսդրությունը, այլև անվտանգությունը: «Իհարկե, շատ կարևոր է ունենալ քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարի համար, ունենալ հաջողություններ այդ ոլորտում: Եվ ես կարծում եմ՝ շատ փոփոխություններ այդ ոլորտում արդեն արվել են Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնա­լուց հետո, սակայն ես կարծում եմ, որ փոփոխություններ պետք է դեռ լինեն, և, իհարկե, այդ ամենը երկարատև գործընթաց է, և պետք է աշխատեն երկրի բոլոր ինստիտուտները: Այսօր մենք քննարկում ենք Հարկային օրենս­գիրքը, և, իհարկե, դա նույնպես պետք է գրավիչ լինի ներդրողների համար: Ես կարծում եմ՝ ամենակարևորն անվտանգությունն է: Երբ գործարարը գալիս է երկիր, նա պետք է վստահ լինի, որ անվտանգ է լինելու: Այս ամե­նը տարրեր են, որոնց ուղղությամբ պետք է կառավարությունն աշխատի»,- ասել է նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր