211652_close_icon
views-count1818 դիտում article-date 10:41 13-02-2019

Ալեն Սիմոնյանը խիստ զբաղված է աշխատասենյակի վերանորոգման գործով. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակում տեղավորված ԱԺ յոթերորդ գումարման փոխնախագահ, ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում թերևս ամենազբաղվածներից մեկն է: Իհարկե, ոչ թե ազգի դարդերով խորասուզված, այլ աշխատասենյակի վերանորոգման աշխատանքներով: Նրա աշխատասենյակը, որն ունի նաև նախասրահ, դեռ կահավորված չէ, միայն ավարտել են պատերի և դռների վերանորոգումը: Եվ ընդհանրապես, խորհրդարանում տեղափոխվել-տեղավորվելու գործընթացը շարունակվում է, անգամ ԱԺ աշխատակիցներն են խառնում, թե ով որ սենյակն է «բրոնյա» արել, ում ինչ կահույք են հատկացնելու և էլ որի խելքին կփչի երկրի առջև ծառացած խնդիրների ֆոնին՝ զբաղվել աշխատասենյակի վերանորոգմամբ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր