211652_close_icon
views-count1108 դիտում article-date 20:36 12-02-2019

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Փետրվարի 12-ին, ժամը 15։23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն «УАЗ» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից (4 ուղևոր):

Նմանատիպ նյութեր