211652_close_icon
views-count2646 դիտում article-date 20:10 12-02-2019

Սյունիքի մարզպետի 2 տեղակալներ ազատվել են աշխատանքից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել Սյունիքի մարզպետի տեղակալներին պաշտոնից ազատելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հերմինե Համբարձումյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման տեքստում: Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հրամանագրով՝ պաշտոնից ազատվել է ն աև մարզպետի տեղակալ Գոռ Թադևոսյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Գոռ Թադևոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասված է համապատասխան որոշման տեքստում:

Նմանատիպ նյութեր