211652_close_icon
views-count814 դիտում article-date 19:43 12-02-2019

Քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցեր

Փետրվարի 12-ին ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն ընդունել է աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող ԵԱՀԿ պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, բարեվարքության ամրապնդման և զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության վերաբերյալ մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվել է համագործակցությունը նշված հարցերի շուրջ և նախանշվել են համագործակցության հնարավոր ուղղությունները:

Նմանատիպ նյութեր