211652_close_icon
views-count1623 դիտում article-date 19:02 12-02-2019

Խինես Մելենդեսը՝ Հայաստան գալու դրդապատճառների և իր ծրագրերի մասին

ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը պատրաստված էր ներկայացել լրագրողների հետ հանդիպմանը: Այսօր կայացած ասուլիսից առաջ Մելենդեսի նախաձեռնությամբ լրագրողներին բաժանվեցին հատուկ թերթիկներ, որոնց վրա իսպանացին ներկայացրել էր Հայաստան գալու իր դրդապատճառները և իր ծրագրերի բովանդակությունը. «Չնայած նրան, որ ինձ ճանաչում են, կարծում եմ՝ լավ կլիներ, այդուհանդերձ, ևս մեկ անգամ նշել, թե ինչի համար եմ աշխատում ՀՖՖ-ում: Սիրում եմ մարտահրավերներ, այդ իսկ պատճառով էլ լքեցի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Ցանկանում եմ կարիերայիս վերջում նոր մարտահրավերի հանդիպել մի երկրում, որտեղ սիրում են ֆուտբոլը, որտեղ կիրքն այդ մարզաձևի նկատմամբ ամեն ինչից վեր է: Ես գիտեմ հայկական ֆուտբոլը, քանի որ այստեղ ունեմ ծանոթներ և ընկերներ: Սեմինարների ընթացքում հիանալի փոխհարաբերություններ եմ ունեցել Հայաստանի ներկայացուցիչների հետ: Քաջատեղյակ եմ այն ամենին, ինչ տեղի է ունեցել երկրում: Եկել եմ Հայաստան, քանի որ մարդիկ, որոնց հետ բանակցում էի, կարողացան համոզել ինձ իրենց մարդկային որակներով և մեծ ցանկությամբ՝ միտված երկրում ֆուտբոլի զարգացմանը: Դրա համար էլ այսօր այստեղ եմ: Անցյալն ինձ համար կարևոր չէ, մտածում եմ միայն ապագայի մասին: Պատրաստվում եմ Հայաստանում կյանքի կոչել այն նախագիծը, որն իրագործել ենք Իսպանիայում: Եվ դա իրականացնելու համար մեզ անհրաժեշտ է բոլորի հետ համագործակցությունը: Օրինակ, մեզ հարկավոր է սերտ համագործակցություն ապահովել ՀՖՖ-ի և ակումբների միջև: Մենք կօգնենք միմյանց՝ այդ եղանակով աշխատելով: Մտադիր ենք կատարելագործել ֆուտբոլիստներին, կրթական համակարգերը և, բնականաբար, բոլորիդ, քանի որ դուք սկզբունքային դերակատարում ունեք: Միասին ավելի ուժեղ կլինենք: Մեր նախագիծը հիմնված է հետևյալ դրույթների վրա. [b]1. Կրթել և պատրաստել լավ մարզիչների [/b] Նրանք սկզբունքային դեր ունեն ֆուտբոլիստի աճի համար Ես կներմուծեմ մարզիչներին կրթելու իսպանական մոդելը, որի համատեքստում մենք կրթել ենք լավագույններին՝ Գվարդիոլային, Պոչետինոյին, Սոլարիին, Ռաուլին, Ռեդոնդոյին, Յերոյին, Կարանկային, Սելադեսին և շատ այլ մասնագետներին: Լավ ֆուտբոլիստ կարող ես կրթել՝ ունենալով լավ մարզիչ: Լավ մարզիչների շնորհիվ ֆուտբոլիստը օգտագործում է իր բնատուր տաղանդը և անմիջապես կատարելագործվում է: Երեխաները պետք է լավագույն ուսուցիչների հետ աշխատեն Ես կսկսեմ ՈՒԵՖԱ-ի C կարգի մարզչական արտոնագրից և կավարտեմ գործընթացը PRO կարգի արտոնագրի դասընթացով: C կարգի արտոնագրից հետո կմեկնարկի ՈՒԵՖԱ-ի B կարգի արտոնագրման գործընթացը: [b]2. Բոլորի համար միևնույն խաղային մոդելի ներմուծում [/b] Բոլոր տարիքային խմբերի հավաքականները պետք է նույն խաղաոճը դավանեն: Աշխատելով այսկերպ՝ նրանք կկատարելագործվեն մանկական տարիքից մինչև ազգային հավաքական: Անհրաժեշտ է գործածել անհատական տաղանդը թիմային շահերի համատեքստում: Պետք է օգնել ակումբներին ունենալ տեխնիկական տնօրեններ՝ ազգային մոդել ստեղծելու համար: Կօգնենք բոլոր նրանց, ովքեր կցանկանան աշխատել մեր մեթոդով: [b]3.Անհրաժեշտ է փոխել մրցումների կարգը [/b] Պետք է համապատասխանեցնել մրցումները երեխաների տարիքին և երեխաների աճման տարիքներին: Նպաստել խաղացողի առաջընթացին՝ ընտրելով նրա աշխատանքի համար լավագույն տարիքային խումբը: [b]4. Կրթել այն մարդկանց, որոնք կշարունակեն աշխատանքը իմ՝ Հայաստանից հեռանալուց հետո [/b] Կկրթեմ մարդկանց (Մարզիչների, տեխնիկական տնօրենների, մարզական տնօրենների, մարզական բժիշկների և ֆուտբոլի հետ կապ ունեցող այլ մասնագետների), որոնք հավատում են նախագծին: Նրանք կշարունակեն աշխատանքը, երբ կհեռանամ Հայաստանից: [b]5. Ենթակառուցվածքների կատարելագործում [/b] Գիտեմ և կարևորում եմ ՀՖՖ-ի՝ մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների կատարելագործման մեծ ջանքերը»:

Նմանատիպ նյութեր