211652_close_icon
views-count1224 դիտում article-date 17:30 12-02-2019

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն աշխատանքային այցով կմեկնի Դամասկոս

«Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանն այսօր՝ փետրվարի 12-ին, աշխատանքային այցով կմեկնի Դամասկոս: Քառօրյա այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսվում ականազերծման ոլորտում գործունեություն ծավալող ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կառույցների և մասնագետների հետ՝ համագործակցությունն առավել արդյունավետ և թիրախավորված դարձնելու նպատակով: ՀԱՓԿ ՊՈԱԿ տնօրենը նաև կայցելի Հալեպում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետներին:

Նմանատիպ նյութեր