211652_close_icon
views-count1034 դիտում article-date 18:39 12-02-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում և հանրապետության ճանապարհներին

*** Փետրվարի 10-ին, ժամը 19.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 48-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 10-ին, ժամը 20.10-ին, Երևանի Խանջյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո մեկ այլ «Օպել» մակնիշի ավտոմեքենա բախվել է «Մերսեդես»-ին, որն էլ հարվածից առաջ գնալով՝ վրաերթի է ենթարկել երեք քաղաքացու. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 11-ին, ժամը 20.10-ին, Երևանի Խանջյան փողոցում իրար են բախվել «Շևրոլետ», «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Տոյոտա»-ն բախվել է կայանված մեկ այլ «Տոյոտա»-ի. «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 12-ին, ժամը 00.30-ին,Երևանի Ամիրյան և Սարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենան և «Հոնդա» մոպետը. 22-ամյա մոպետավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 12-ին, ժամը 00.10-ին, Երևանի Հին Սիլիկյան խճուղում գերեզմանատան մոտ, իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 11-ին, ժամը 13.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 10-ին, ժամը 21.10-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Աթենքի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 10-ին, ժամը 21.40-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Վիլնյուսի փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ծառին.երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 11-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց Ե 280» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրա»-ի ուղևորը և «Մերսեդես Բենց Ե 280»-ի երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 11-ին, ժամը 20.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 11-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհին` «Չայնիի» ոլորաններում, իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 11-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ծառին. վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 11-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Մերսեդես Վիտո» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորը և այրվել. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր