211652_close_icon
views-count3813 դիտում article-date 14:01 12-02-2019

Եթե բոլոր խանութները ՀԴՄ տրամադրեն, կապիտալ խնդիրներն ավելի արագ կլուծվեն. Ն. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտներն այնպիսին չեն, որ մինիմալ, առօրյա ծախսերը հոգալու հետ մեկտեղ լուծվեն նաև կապիտալ խնդիրները: Այս մասին այսօր՝փետրվարի 12-ին, Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի այն հարցին, թե երբ է լուծվելու Սիսիանի վթարային շենքերի հարցը: Վարչապետի խոսքով՝ այդ վթարային շենքերի խնդիրը չի լուծվում, որովհետև մեր պաշտոնական, պետական եկամուտներն այնպիսի չեն, որ առօրյա ծախսերը հոգանք և լուծենք նաև կապիտալ խնդիրներ։ «Եթե Սիսիանի բոլոր խանութները ՀԴՄ խփեն, և բոլոր քաղաքացիները ՀԴՄ կպահանջեն, մենք շատ արագ այդ խնդիրը կլուծենք: Եթե ոչ, կլուծենք դանդաղ, հին տրամաբանության մեջ»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր