211652_close_icon
views-count1489 դիտում article-date 10:31 12-02-2019

Փաշինյանը անձամբ է հետևում մամուլին. «լյապեր» շատ են լինում․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստի» տեղեկություններով՝ իշխանությունների մոտ միտում է նկատվում հատկապես լրատվականների և սոցցանցերի հրապարակումները «կառավարելի» դարձնելու հարցում: Բան այն է, որ ներիշխանական խնդիրների մասին վարչապետը իմանում է ոչ միայն այն անձանցից, որոնք շշնջում են իր ականջին կամ ի պաշտոնե զեկուցում են տեղեկատվական հոսքերի մասին, այլև անձամբ է տեղեկություններ հավաքում մամուլից և, որպես ակտիվ օգտատեր, սոցիալական ցանցերից: Ըստ մեր աղբյուրների, եթե սոցցանցերի հարցը իշխանական «սպասարկողներն» ու ֆեյքերը կարողանում են մի կերպ «փակել» և վարչապետ Փաշինյանին հասցնել համեմատաբար «զտված» տեղեկատվություն՝ առաջարկելով մաքրել այս կամ այն ինֆորմացիան, ապա կայքերի և թերթերի հարցում, այսպես կոչված, «լյապեր» շատ են լինում: Փաշինյանն առանձին թերթեր անձամբ է կարդում՝ չվստահելով զեկուցողներին և չսպասելով մոնիտորինգին ու դրանից բխող վերլուծություններին: Թերևս այդ է նաև պատճառը, որ իշխանական և իշխանամերձ շրջանակները ակտիվորեն սկսել են լրատվականներ բացել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր