211652_close_icon
views-count1652 դիտում article-date 09:25 12-02-2019

Հայաստանն աշխարհին ցույց տվեց փոփոխությունների հասնելու խաղաղ ուղին․ «Ամերիկայի ձայն»

«Հայաստանն ամբողջ աշխարհին ցույց տվեց երկրում խաղաղ ճանապարհով փոփոխությունների հասնելու ուղին», - նշեց ԱՄՆ-ի կոնգրեսական Աննա Էշուն Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հայազգի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4782230.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Տեղեկանալով, որ հայազգի ուսանողների հետ իր մոտ հանդիպմանը եկել է նաև եգիպտոսցի ուսանող, կոնգրեսականը հիշատակեց բռնություններով ուղեկցվող «արաբական զարթոնքն» ու այլ երկրներում տեղի ունեցած հեղափոխությունները: «Համեմատեք դա Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների, այն իրական «թավշյա հեղափոխության» հետ, որը կատարվեց երիտասարդների օգնությամբ»: Կոնգերսականը նշեց, որ հայ ժողովուրդը բավարար կամք և իմաստություն ունեցավ 2018-ի գարնանն արյունալի իրադարձություններից խուսափելու համար. «Ես բոլորովին էլ զարմացած չեմ: Ինձ համար զարմանալի չէ, որ «թավշյա հեղափոխությունը» տեղի ունեցավ: Զարմանալի չէ նաև, որ այն խաղաղ էր, և անշուշտ զարմանալի չէ, որ դրա շարժիչ ուժը երիտասարդներն էին, քանի որ երիտասարդներն ունեն ավելի պարզ տեսլական և ի տարբերություն ավելի տարեցների, կաշկանդված չեն: Պետք է ասեմ, որ ապագայի նկատմամբ երիտասարդների այդ պարզ տեսլականն ինձ համար միշտ ոգեշնչման աղբյուր է հանդիսացել»: Հայաստանը դեռ շատ անելիքներ ունի՝ խորհրդային ժամանակաշրջանից ժառանգված կոռուպցիայի հաղթահարում, ժողովրդավարության ամրապնդում և կանանց ու տղամարդկանց իրական հավասարությունը: Այնուամենայնիվ, Աննա Էշուն, ով Հայաստանում էր «թավշյա հեղափոխությունից» մեկ տարի առաջ, կասկած չունի՝ Հայաստանի քաղաքացիներին կհաջողվի ավարտին հասցնել սկսած գործը. «Հայ ժողովուրդը շատ խելացի է ու հավատացած եմ՝ նրանք այդ փոփոխությունները կիրականացնեն և կանայք նույնքան տեղ կունենան երկրի կյանքում, որքան տղամարդիկ»: Երիտասարդներն իրենց հերթին հետաքրքրվեցին՝ ինչպես է Աննա Էշուին հաջողվել քաղաքականության մեջ հաջողության հասնել Միացյալ Նահանգներում՝ լինելով ցեղասպանությունից փրկված հայի և ասորի ներգաղթյալների դուստր: Կոնգրեսականի խոսքով, հաջողության բանալին փոփոխությունների հանդեպ բաց լինելու և խելամիտ ռիսկն ընդունելու մեջ է. «Սեփական փորձից կարող եմ ասել՝ երբեմն այդ նորն ընդունելը շատ դժվար է, սակայն, պետք է ընդունել փոփոխությունները և առաջ շարժվել»:

Նմանատիպ նյութեր