211652_close_icon
views-count1431 դիտում article-date 22:50 11-02-2019

Պաշտպանը չի կարող իր գործողությունները պայմանավորել կոնկրետ իրավիճակով, ՄԻՊ-ի աշխատանքի նկատմամբ չկա որևէ ճնշում և չի էլ եղել. Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դիմումի հիման վրա հակասահմանադրական է ճանաչվել կալանավորին կամ դատապարտված անձին հեռախոսակապից, նամակագրությունից կամ հաղորդակցման այլ մեխանիզմներից զրկելը պատժախցում: [url=https://www.tert.am/am/news/2019/02/11/Ombudsman/2918929]Tert.am[/url]-ին տված հարցազրույցում ՄԻ պաշտպան Թաթոյանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի որոշմանը, «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում մշտադիտարկման արդյունքներով հայտնաբերված խախտումներին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Հակոբյանն ընդդեմ Հայաստանի» գործով երրորդ կողմ ճանաչվելուն, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին տեսակցելուն, ապօրինի զենք –զինամթերք ձեռք բերելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող Մանվել Գրիգորյանի պահման վայրի, համաներման և այլ հարցերի մասին: Արման Թաթոյանի խոսքով՝ պատժախցում հայտնվող անձը մեխանիկորեն զրկվում է հաղորդակցվելու միջոցներից. «Դա տեղի է ունենում մեխանիկորեն և քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ: Ակնհայտորեն խախտվում է մարդու հեռախոսային խոսակցությունների իրավունքը և այլն, ընդ որում, դա ունենում է մարդուն լրացուցիչ զրկանքներ պատճառելու բնույթ: Այդ որոշումը պետք է լինի անհատական: Ես կարևորում եմ Սահմանադրական դատարանի որոշումը և՛ Կառավարության, և՛ Ազգային ժողովի համար, որպեսզի մինչև հունիսի հինգը կարգավորեն այդ հարցերը: Ընդ որում, մինչ այդ ժամկետը պետք է լուծված լինեն բոլոր հարցերը»: ՄԻՊ-ը մանրամասնեց, որ իրենց բարձրացրած հարցը չի վերաբերում արգելքն ընդհանրապես վերացնելուն, այլ այն պետք է լինի հիմնավորված: Մսանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/02/11/Ombudsman/2918929]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր