211652_close_icon
views-count2968 դիտում article-date 18:24 11-02-2019

«2019-ին Ազարյանի դպրոցում նկատելի փոփոխություններ տեղի կունենան». քաղաքապետը շնորհավորել է լեգենդար մարզիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ Ալբերտ Ազարյանը 90 տարեկան է: Հայկական սպորտի հսկային ծննդյան հոբելյանի առթիվ շնորհավորել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ այցելելով նրա անունը կրող մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց: Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Ալբերտ Ազարյանին այն մեծ ավանդի ու նվիրվածության համար, որ ներդրել է վարպետը՝ Հայաստանի պատիվը սպորտի աշխարհում միշտ բարձր պահելու և սերունդներ կրթելու ու դաստիարակելու գործում: «Դուք հայկական սպորտի լեգենդն եք: Ցանկանում եմ առողջություն, երկար տարիների կյանք, որ շարունակեք Ձեր օրինակով սերունդներ կրթել և Ձեր ներդրումն ունենալ սպորտի զարգացման գործում»,- նշել է Հայկ Մարությանը: Քաղաքապետը շրջել է մարզական օջախում, ծանոթացել գործունեությանը, մարզիկների և մարզիչների համար ստեղծված պայմաններին: 55 տարվա պատմություն ունեցող մարզադպրոցը երբեք հիմնանորոգման չի ենթարկվել: Այսօր շուրջ 170 մարզիկ է հաճախում դպրոց: Չնայած առկա բազմաթիվ խնդիրներին՝ մարզական օջախն այսօր էլ շարունակում է աշխարհում բարձր պահել Հայաստանի մարզական պատիվը. պարբերաբար դպրոցի սաները մրցանակներ են նվաճում միջազգային ամենաբարձր հարթակներում: Հայկ Մարությանը նշել է, որ մարզադպրոցում առկա տասնամյակների խնդիրների լուծումները քաղաքապետի օրակարգում են: Նա վստահեցրել է, որ հոբելյանական տարում Ազարյանի անվան դպրոցում նկատելի փոփոխություններ տեղի կունենան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր