211652_close_icon
views-count2989 դիտում article-date 17:58 11-02-2019

Մաուրիսիո Պոչետինո. Ես հիասթափված եմ. «Բորուսիան» հսկայական առավելություն ստացավ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղից առաջ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն դժգոհել է խաղային ժամանակացույցից: «Պետք է ասեմ, որ ես հիասթափված եմ: Դեռ կարող էի հաշտվել, եթե մենք, ինչպես և «Բորուսիան», խաղայինք կիրակի, իսկ հետո չորեքշաբթի հանդիպեինք: Սակայն ես չեմ կարողանում հասկանալ, ինչու ենք մենք նման անշահավետ վիճակում գտնվում: Փլեյ-օֆֆում մրցակիցը հսկայական առավելություն է ստանում հանգստի նույնիսկ մեկ օր ավել ունենալու դեպքում: Չեմ հասկանում, ինչու է այդպես: Մենք մի շաբաթ ունեինք, որպեսզի «Լեսթերի» հետ խաղը մեկ այլ օր տեղափոխեինք: Ես միայն իմ զգացողություններն եմ նկարագրում, թե որքան բարդ է նման իրավիճակում պատրաստվել խաղին: Բացի այդ, Անգլիայում Ծննդյան տոներին խիտ ժամանակացույց է: Հունվարին Գերմանիայում, Իսպանիայում և Իտալիայում ակումբները վայելում են արձակուրդն ու հանգստանում: Այդ իսկ պատճառով, եթե ցանկանում ես նույն մակարդակի վրա լինել, պետք է հավասար պայմաններ լինեն: Այդ իսկ պատճառով ես հիասթափված եմ», ասել է Պոչետինոն: «Տոտենհեմ»-«Բորուսիան» հանդիպումը կկայանա փետրվարի 13-ին:

Նմանատիպ նյութեր