211652_close_icon
views-count120118 դիտում article-date 14:29 11-02-2019

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. Kia-ն մխրճվել է կայանված «07»-ի մեջ. «07»-ի վարորդը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Kia մակնիշի 35 XQ 027 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 35 VA 801 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի վարորդը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սևակ Բադիրյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Kia-ի վարորդի և «07»-ի մահացած վարորդի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը 63-ամյա Մուշեղ Հախվերդյանն էր, ով ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված է եղել, երբ Kia-ն մխրճվել է «07»-ի մեջ։ Դեպքի վայր են ժամանել նաև Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանն ու դատախազի տեղակալ Էդվարդ Հարությունյանը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկաններն ու քննիչները տեղում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ մեկ այլ ավտոմեքենա Kia-ի վարորդի համար ստեղծել է վթարային իրավիճակ, ու քիչ առաջ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են վթարային իրավիճակ ստեղծած ավտոմեքենան և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վարորդին ոստիկանության Դիլիջանի բաժին բերելու ուղղությամբ։ *** Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Է. Սուսլիյանի, դասակի հրամանատար Կ. Աբազյանի գլխավորությամբ համագործակցելով Բագրատաշենի մաքսակետում ծառայությոն կատարող ճանապարհային ոստիկանության իրենց գործընկերների հետ, հայտնաբերեցին Chevrolet մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը կասկածվում է վթարային իրավիճակ ստեղծելու մեջ։ Եթե ոստիկանները մի քանի րոպե ուշացնեին, ապա կասկածյալը հատելու էր հայ-վրացական սահմանը ու, ինչպես հայտնի՝ «Նվագախմբի տղաները» ֆիլմում է, գնալու էր «հայդե՝ Փարիզ»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր