211652_close_icon
views-count1238 դիտում article-date 23:41 11-02-2019

Բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացան ոստիկանություն

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների համատեղ անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 9-ին, ժամը 10.10-ին, կամավոր ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 27-ամյա Արման Հ.-ն, որը փետրվարի 8-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 176 հոդվածի (Կողոպուտը) 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով: *** Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Էրեբունու քրեական հետախույզների համատեղ անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 9-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Էրեբունու բաժին կամավոր ներկայացել է 43-ամյա Մարիամ Ք.-ն, որը 2018թ. օգոստոսի 18-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր