2029 դիտում
13:20 11-02-2019
Հայաստանի նոր իշխանությունները փորձում են կոծկել Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու ապօրինությունը. Ա. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Սիրիա հայկական զորախումբ ուղարկելը որակել է ապօրինություն։ Այդ մասին Աշոտյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում.
«Հայաստանի նոր իշխանությունները, փորձելով կոծկել Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու ապօրինությունը, արդեն քանի օր է, ինչ խուճապահար հիմնավորումներ են փորձում բերել, օրը մի տարբերակ հորինելով։ Տարբեր տրամաչափի պաշտոնյաներ հանդես են եկել իրարամերժ հայտարարություններով։
Այսօր էլ ՀՀ ՊՆ-ն, զորախմբի գործուղման 4-րդ օրը, փորձեց նոր վարկածով հանդես գալ, որը սակայն նույնպես որևէ լուրջ քննադատությանը չի դիմանում։ Ճիշտ այնպես, ինչպես ամանորի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հայ զինվորականի սպանության փաստը կոծկելու անհեթեթ հիմնավորումները։
Այս անգամ վկայակոչվել է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ և ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարությունների միջև 2001 թ. օգոստոսի 27-ին կնքված համագործակցության մասին համաձայնագիրը։
Իրականում այդպիսի համաձայնագիր գոյություն չունի։ Փոխարենը, գոյություն ունի Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունների միջեւ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր (27 օգոստոսի, 2001 թ. Դամասկոս)։ Կրկնում եմ՝ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ոլորտում համագործակցության մասին։
Միտումնավոր բաց թողնելով համաձայնագրի իրական անվանումը՝ փորձ է արվում կրկին քողարկել այն փաստը, որ հայ զինվորականներից բաղկացած միավորը, այո, մարդասիրական առաքելությամբ, բայց զինված ուժերի ստորաբաժանում է։
Հիշեցնեմ նաև, որ ըստ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղապահ կամ ռազմական գործողությունների մասնակցության մասին։ Նման որոշում հանրությանը հայտնի չէ։
Հասկանալի է, որ նման հարցերում կան «գաղտնի» մասեր, որոնք սակայն չպետք է չարաշահվեն՝ Փաշինյանի այս անձնական նախաձեռնության ապօրինությունը կոծկելու համար։
Ուստի ակնկալում եմ նաև, որ ԱԺ շահագրգիռ պատգամավորները, ունենալով «գաղտնի» փաստաթղթերի թույլտվություն, իրենց վրա կվերցնեն այս հարցադրման խորհրդարանական վերահսկողությունը։
Բարի ծառայություն մեր տղաներին և խաղաղություն՝ Սիրիայի ժողովրդին», - գրել է նա։
Նմանատիպ նյութեր
19338 դիտում
15:49 07-01-2022
Ղազախստան զորախումբ ուղարկելու մասին «сукин сын»-ի ընդունած որոշումը սխալ էր, բայց շատ ԱՐԴԱՐ. Արթուր Ղազինյան
1065 դիտում
15:52 28-11-2014
Էրդողանը փորձում է կոծկել նախկին նախարարների հետ կապված կոռուպցիոն սկանդալի հետաքննությունը
2319 դիտում
00:01 05-06-2019
Փորձում են կոծկել դատարաններն արգելափակելու գործողությունները. փաստաբան. NEWS.am
Այս բաժնից
958 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում
562 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
382 դիտում
14:27 18-04-2024
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը