211652_close_icon
views-count1341 դիտում article-date 12:47 11-02-2019

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Հովիկ Աղազարյանը

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագահի տեղակալ ընտրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին: «[url=https://armenpress.am/arm/news/963760.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` Աղազարյանը միաձայն ընտրվեց հանձնաժողովի առաջին նիստում տեղի ունեցած քվեարկությամբ: «Ես շատ կարևորում եմ հանձնաժողովի անդամ լինելու հանգամանքը: Հաշվի առնելով մեր` պատգամավորներիս կարգավիճակը յուրաքանչյուրս կարող ենք մեր ներդրումը բերել աշխատանքների արդյունավետ կազմակերպման գործում: Հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը լրացուցիչ հնարավորություններ է տալիս ավելի արդյունավետ աշխատելու համար»,-նշեց Աղազարյանը: Հանձնաժողովի փոխնախագահն անդրադարձավ տնտեսության զարգացման հեռանկարներին: Նա նկատեց, որ շատերը տնտեսական հեղափոխությունը պատկերացնում են որպես արտասովոր բան: « Տնտեսական հեղափոխության կոնտեքստով կոռուպցիան գլխատված է: Մեզ մոտ ամեն ինչ ընթանում է հեղափոխության արժեքներին համահունչ: Կոռուպցիայի վերացումը տնտեսական հեղափոխության կարևոր դրսևորումներից է»,-ասաց Աղազարյանն ու դրա շարունակական զարգացման համար կարևորեց նաև խորհրդարանի դերը: Նա նաև անդրադարձավ բանկային համակարգին, որը թեև գործում է, սակայն չի հանդիսանում տնտեսական հեղափոխության զարգացման գործիք: «Վստահ եմ` պետք է աշխատենք, որ կամաց-կամաց հասնենք նրան, որ մեր ձեռներեցները կարողանան վերցնել մատչելի վարկեր և զարգացնեն իրենց բիզնեսը»,-նշեց հանձնաժողովի փոխնախագահը: Ազգային ժողովի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն է: Հանձնաժողովը բաղկացած է 15 անդամից: 10 պատգամավոր ներկայացված է «Իմ քայլը» խմբակցությունից, 3-ը` «Բարգավաճ Հայաստան» և 2-ը` «Լուսավոր Հայաստան խմբակցությունից:

Նմանատիպ նյութեր