211652_close_icon
views-count40218 դիտում article-date 20:38 11-02-2019

Կասկադյորական վթար Երևանում. 29-ամյա վարորդը ВАЗ 21099-ով բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 11-ին , խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչ, 29-ամյա Բաբկեն Սուքիասյանը իր վարած ВАЗ 21099 մակնիշի 35 CG 247 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եզրաքարին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Աստղիկ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտկան հաշվարկով: Փրակարարները դարձի են բերել ավտոմեքենան, հոսանքազրկել այն և փակել գազաբալոնի փականը: Վթարի մասին Երևանի ճՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ հետաքննիչ Խաչատուր Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր ե նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր