ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Թալինի և Արթիկի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքում բուք է
2019.02.11 09:58


Twitter
Вконтакте
Одноклассники
Google+
