211652_close_icon
views-count2379 դիտում article-date 23:56 10-02-2019

2018թ-ին ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվն աճել է 10․5 տոկոսով. Արտակ Մանուկյան

ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արտակ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՎԿ-ի տվյալներով 2018թ-ին ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվն աճել է 10․5 տոկոսով։ Այնուհանդերձ մեր հիմնական խնդիրը պետք է լինի, ոչ միայն քանակական աճը, այլ մեկ զբոսաշրջիկից գեներացվող միջին եկամտի աճը, ինչի համար առանցքային է օրինակ մեկ զբոսաշրջիկի ՀՀ-ում մնալու միջին տևողության աճը, նրան ավելի մեծ հավելյալ արժեքով ծառայությունների մատուցումը և այլն։ Միաժամանակ պետք է նշել, որ 2018թ 5․8 տոկոս աճ է գրանցվել այն պարագայում, երբ նվազել է արտերկրից ՀՀ իրականացվող փոխանցումների զուտ ներհոսքը (ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և ՀՀ–ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարված փոխանցումների տարբերությունը)։ 2017թ զուտ ներհոսքը կազմել էր 767 մլն դոլար, իսկ 2018թ՝ 597 մլն դոլար։ Պետք է նշել, որ շուրջ 170 մլն դոլարի զուտ ներհոսքի մասով անկումը մեծամասամբ պայմանավորված է ՌԴ-ից փոխանցումների անկմամբ՝ 2017թ համեմատ զուտ ներհոսքը նվազել է շուրջ 110 մլն դոլարով», նշել է պատգամավորը։

Նմանատիպ նյութեր