211652_close_icon
views-count2896 դիտում article-date 21:23 10-02-2019

ՉԼ. ՊՍԺ-ն ծանր կորուստներով է մոտենում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղին

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում ՊՍԺ-ն կադրային լուրջ խնդիրներով է խաղալու «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ: Հունվարին ծանր վնասվածքի պատճառով երկար ժամանակով շարքից դուրս էր եկել ֆրանսիական թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարը: Երեկ մարզման ժամանակ ազդրի վնասվածք է ստացել մյուս հարձակվողը՝ Էդինսոն Կավանին, ընդ որում վերջինիս մասնակցությունը պատասխան խաղին նույնպես քիչ հավանական է: Ուղեղի թեթև վնասվածքի պատճառով մանկունյանցիների հետ հանդիպումը բաց կթողնի նաև պաշտպան Տոմա Մենյեն: ՊՍԺ-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա փետրվարի 6-ին:

Նմանատիպ նյութեր