211652_close_icon
views-count4659 դիտում article-date 16:16 10-02-2019

Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում օրեր առաջ 8 հարկանի շենքի փլուզման հետևանքով զոհվածների թիվն այսօր հասել է 21-ի: Այս մասին հայտնում է TACC-ը՝ հղում կատարելով Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը: Ավելի վաղ հաղորդվել էր 18 զոհվածների 7 14 վիրավորների մասին: Քարթալ թաղամասում տեղի ունեցած փլուզման վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Աղբյուրի տեղեկություններով՝ Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ շենքում փլուզման պահին 35 մարդ է գտնվել, որոնց մի մասը կենդանի է մնացել: Փլուզման դեպքի առթիվ քննություն է կատարվում: Նախնական տվյալներով՝ փլուզման պատճառը շենքի տանիքին հավելյալ հարկերի ապօրինի շինարարությունն է, իսկ բետոնի բաղադրության մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ ծովի ավազ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր