211652_close_icon
views-count13178 դիտում article-date 22:24 09-02-2019

Մոսկվայում անսարքության պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Sukhoi Superjet 100 օդանավը

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք է կատարել Sukhoi Superjet 100 ինքնաթիռը՝ խափանված հիդրավլիկ համակարգով: Այս մասին հայտնում է [url=https://ria.ru/20190209/1550640246.html]ria.ru[/url]-ն, հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի տրանսպորտային վարչության ղեկավարին։ Հետաքննության տվյալներով՝ Մոսկվա-Պրահա չվերթն իրականացնող օդանավում միացել է «առաջին հիդրոհամակարգի ցածր մակարդակի» ազդանշանային համակարգը: Օդանավում անձնակազմի 5 անդամներից և 53 ուղևորներից ոչ ոք չի տուժել, վայրէջքն առանց խոչընդոտ է անցել:

Նմանատիպ նյութեր