211652_close_icon
views-count1558 դիտում article-date 21:14 09-02-2019

Ուկրաինայի անկախության գլխավոր երաշխիքը անդամակցությունն է ԵՄ֊ին և ՆԱՏՕ-ին. Պորոշենկո

«Ուկրաինայի անկախության և անվտանգության միակ երաշխիքը անդամակցությունն է Եվրամիությանը և ՆԱՏՕ֊ին».- այսօր Կիևում կազմակերպված «Բաց երկխոսություն» կոչվող քննարկման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: «Միայն Եվրամիությանը և ՆԱՏՕ֊ին լիիրավ անդամակցությունը կարող է անդառնալիորեն երաշխավորել Ուկրաինայի պետական անկախությունը, ազգային անվտանգությունը և բարեկեցությունը»,֊ նշել է Պորոշենկոն: Ուկրաինայի նախագահի խոսքով երկրի եվրատլանտյան ինտեգրումը կնպաստի նաև տնտեսական կացության բարելավմանը: «Անդամակցությունը այդ կառույցներին կհանգեցնի ներդրումային մթնոլորտի բարելավմանը: Մասնավորաբար, դա կապահովի ուղղակի օտարեկրյա ներդրումների ծավալը, կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը և բյուջետային եկամուտների աճին: Աճ կարձանագրեն նաև աշխատավարձերը և կենսաթոշակները»,֊ հայտարարել է Պորոշենկոն:

Նմանատիպ նյութեր