211652_close_icon
views-count2547 դիտում article-date 19:28 09-02-2019

Փարիզում իրանցի ցուցարարները պահանջել են Իրանի իսլամական ռեժիմի փոփոխություն

Մի քանի հազար իրանցիներ, որոնց մեծ մասը «Իրանի ժողովրդի մոջահեդների կազմակերպության» աջակիցներ են, Փարիզում բողոքի ցույց են կազմակերպել՝ կոչ անելով փոխել 40 տարի Իրանում կառավարող իսլամական իշխանություններին: Ինչպես հայտնում է [url=https://english.alarabiya.net/en/News/middle-east/2019/02/09/Iran-opposition-group-calls-for-regime-change-in-Paris-march.html?fbclid=IwAR3hnP8i-iYtKT6STe89T7Tt384eAl6xWqQtiXNblhan2-dmGhg8lBnAMwQ]Al Arabiya[/url]-ն, ընդդիմադիր իրանցիների բողոքի ցույցին են մասնակցել նաև ֆրանսիացի քաղաքական գործիչներ, ինչպես նաև Ալժիրի նախկին վարչապետը, սիրիական ընդդիմության ներկայացուցիչը: Ցուցարարները պարզել են կազմակերպության հիմնադիր Մասուդ Ռաջավիի և նրա կնոջ դիմանկարներով պաստառներ:

Նմանատիպ նյութեր