2280 դիտում
17:27 09-02-2019
Խաբեությամբ Հայաստանում հայտնված փենջաբցիները Հնդկաստան վերադառնալուց հետո ներկայացրել են կատարվածի մանրամասները
Խաբեությամբ Հայաստանում հայտնված Հնդկաստանի չորս քաղաքացիները, ովքեր փետրվարի 9-ին վերադարձել են հայրենիք, ներկայացրել են իրենց հետ տեղի ունեցած դեպքի մանրամասները: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/963690.html]Արմենպրես[/url]»-ը, այս մասին հայտնում է DNA India-ն:
Դելիի օդանավակայանում Հայաստանից ժամանող կնոջն ու երեք տղամարդուն դիմավորել է Փենջաբ նահանգը ներկայացնող խորհրդարանական Բագվանտ Մանը, ում էլ Հայաստանում հայտնված փենջաբցիները դիմել էին օգնության խնդրանքով:
Հնդկաստանի Փենջաբ նահանգի բնակիչները Հայաստանում էին հայտնվել տուրիստական գործակալների կողմից իրականացված խաբեության արդյունքում: Գործակալները խոստացել էր հնդիկներին Հայաստանում ապահովել աշխատանքով, սակայն արդյունքում նրանց խաբել էր և թողել անաշխատանք:
Հնդկական լրատվամիջոցները, մասնավորապես՝ «Hindustan times»-ը «5 օր ոչինչ չեն կերել» վերտառությամբ հոդված էին հրապարակել, որտեղ նշել էին, որ Փենջաբ նահանգի 4 երիտասարդներ հայտնվել են անելանելի իրավիճակում: Հրապարակվել էր նաև տեսանյութ, որտեղ երիտասարդները պնդում են, որ 5 օր հաց չեն կերել, իսկ տանտերը պահանջում է դուրս գալ տնից:
Դեպքի առնչությամբ խոսել էր Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուշմա Սվարաջը՝ նշելով, որ Հայաստանում իրենց դեսպանին հաջողվել է կապ հաստատել հնդիկների հետ և աջակցություն տրամադրել նրանց:
Հնդկաստան վերադարձած հնդիկներից մեկը՝ Հարման Ժեթ Սինխը պատմել է, որ դեկտեմբերին Հայաստան են եկել աշխատելու նպատակով: «Չորս օրվա ընթացքում մենք իմացանք, որ մեզ համար որևէ աշխատանք չկա: Մեզ ասացին, որ եթե ավելի շատ մարդկանց բերենք Հայաստան, մեզ 50 հազար ռուփի (շուրջ 340 հազար դրամ) կտան»,- պատմել է նա՝ նշելով, որ Հայաստան գալու համար յուրաքանչյուրը տուրիստական գործակալին 400 հազար ռուփի (մոտ 2.7 մլն ՀՀ դրամ) են վճարել:
Ամբողջույամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/963690.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
10288 դիտում
14:48 28-09-2018
Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում Ալիևի հետ խոսակցության մանրամասները կներկայացնի Երևան վերադառնալուց հետո
Այս բաժնից
229 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին
1045 դիտում
18:09 25-04-2024
Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան
241 դիտում
18:04 25-04-2024
Հակոբ Արշակյանը հանդիպել է Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահի հետ