211652_close_icon
views-count5227 դիտում article-date 15:56 09-02-2019

Փետրվարի 9-ին Վալերիյ Օսիպյանը պարգևատրել է քննչական կոմիտեի մի խումբ ծառայողների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 9-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանին և մարզային ստորաբաժանումների մի շարք ծառայողների։ Ողջունելով նախաքննական մարմնի ներկայացուցիչներին՝ Վալերիյ Օսիպյանը ընդգծեց երկու ծառայությունների համագործակցության անհրաժեշտությունն ու փոխգործակցության զարգացումը, որը հանցավորության դեմ արդյունավետ պայքարի ազդակ է։ «Մենք ունենք համատեղ աշխատանքի երկարամյա փորձ, որի շնորհիվ բացահայտվել, բացահայտվում և, անգամ, կանխվում են առանձնապես ծանր հանցագործություններ»,- փաստեց ոստիկանության պետը՝ հույս հայտնելով, որ այսուհետ համագործակցությունը նոր մակարդակի կբարձրանա։ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հավելեց, որ չնայած գործառութային որոշակի տարբերություններին, ոստիկաններն ու քննիչները համատեղ են պայքարում հանցավորության դեմ՝ արձանագրելով տեսանելի արդյունքներ։ Արման Պողոսյանը անդրադարձավ վերջերս տեղի ունեցած մի քանի առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը՝ շեշտելով, որ էական նշանակություն ունեցող ապացույցները վեր հանվեցին ոստիկանների և քննիչների արագ արձագանքման, համատեղ օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ։ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը հատուկ շնորհակալություն հայտնեց ոստիկանության փորձաքրեագետներին՝ ընդգծելով, որ նրանց տիտանական աշխատանքի շնորհիվ է նաև, որ այդ հանցագործությունները բացահայտվեցին թարմ հետքերով։ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով՝ հանցագործությունների բացահայտման աշխատանքներում մեծածավալ քննչական գործողություններ իրականացնելու, ինչպես և սերտ համագործակցություն ապահովելու համար քննչական կոմիտեի մի շարք ծառայողներ պարգևատրվեցին «Համագործակցության ամրապնդման համար մեդալով» և ՀՀ ոստիկանության պատվոգրով։ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով պարգևների արժանացան նաև ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների մի շարք ծառայողներ, այդ թվում՝ փորձաքրեագետներ՝ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման գործում ներդրած ավանդի համար։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր