211652_close_icon
views-count1955 դիտում article-date 14:41 09-02-2019

Արմեն Աշոտյանն աշխատանքի է անցել «Լույս» հիմնադրամում

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն աշխատանքի է անցել «Լույս» հիմնադրամում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ հայտնել է Արմեն Աշոտյանը։ «Այսօր մամուլը տեղեկություններ հրապարակեց, որ ես անցել եմ նոր աշխատանքի, որպես «Լույս» հիմնադրամի արտաքին քաղաքական հետազոտությունների համակարգող: Այս տեղեկությունները ճիշտ են: Ուզում եմ շեշտել, որ, բնականաբար, շարունակելու եմ նաև իմ ակտիվ քաղաքական գործունեությունը որպես ՀՀԿ փոխնախագահ: Այսքանով նաև վերջ դնեք այն խոսակցություններին, թե իբր ես մեկնում եմ արտասահման աշխատանքի: Ես մեկնելու տեղեր ունեմ, բայց գնացողը չեմ»,- գրել է Աշոտյանը։

Նմանատիպ նյութեր