211652_close_icon
views-count2070 դիտում article-date 15:31 09-02-2019

Զենք-զինամթերքն ինքնակամ ներկայացրեց ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու գործընթացը՝ շեշտը դնելով քարոզչության վրա։ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում, փետրվարի 4-ին արձանագրվեց զենք-զինամթերքն ինքնակամ հանձնելու դեպք։ Ժամը 17-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժին դիմած Կարբի համայնքի բնակչուհին իրավապահներին ներկայացրեց ԱԿՄ տեսակի, գործարանային համարով ինքնաձիգ և տարբեր տրամաչափի 47 փամփուշտ։ Հայտնեց, որ ինքնաձիգը գտել է նկուղը մաքրելիս, այն պատկանել է հանգուցյալ ամուսնուն, որը ձեռք է բերել Արցախյան ազատամարտի տարիներին։ Ներկայացվածն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Ոստիկանությունը կրկին հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերք ունենալու դեպքում անպայման կամավոր ներկայացնել ոստիկանություն, քանի որ միայն այդ դեպքում է անձն ազատվում ապօրինի պահելու համար նախատեսված քրեական պատժից։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր