211652_close_icon
views-count3559 դիտում article-date 14:56 09-02-2019

Հոր ինքնաձիգը ոստիկանություն էր բերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտական զենքը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժը ոչնչացնելու համար: Իսկ եթե պատերազմական վիճակ չէ, ու զենքն էլ նկուղում` դժվար է ասել, թե մի օր որ ուղղությամբ կկրակի: Այս փաստն անհանգստացրել էր Գյուրմրիի մի բնակչի, ու նա, ականջալուր ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքներին, փետրվարի 7-ին կամավոր ոստիկանություն էր բերել առանց պահունակի, գործարանային համարը ջնջված «ԱԿՄ-74» տիպի ինքնաձիգ: Ըստ քաղաքացու հայտարարության` հանգուցյալ հոր զենքն էր, որը ձեռք էր բերել Արցախյան ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ, և պահել Սավոյան փողոցում գտնվող կիսաքանդ շինության նկուղում: Ինքն էլ իմանալով, որ զենքն ինքնակամ հանձնելով ազատվում է քրեական պատասխանատվությունից՝ ներկայացրել էր ոստիկանություն: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր