211652_close_icon
views-count2367 դիտում article-date 10:48 09-02-2019

Յուրաքանչյուր կյանք սուրբ է, և յուրաքանչյուր հոգի նվեր է դրախտից․ Թրամփը մասնակցել է ազգային ամենամյա աղոթք-նախաճաշին․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցել է ազգային ամենամյա աղոթք-նախաճաշին, ուր ընդգծել է իր վարչակազմի հավատարմությունը կրոնական ազատություններին և աբորտի հարցում սահմանափակումներին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4779280.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդես եկավ ազգային աղոթք-նախաճաշի ժամանակ: Ավանդական ամենամյա այս հոգևոր միջոցառմանը մասնակցում են կրոնական առաջնորդներ, վարչակազմի ու Կոնգրեսի անդամներ: Այն իր շուրջն է համախմբում պահպանողական շատ շրջանակների, որոնք նախագահ Թրամփի աջակիցների զգալի հատվածն են: «Որպես նախագահ, ես մշտապես կպաշտպանեմ հավատացյալներին, ովքեր առաջնորդում են մեր համայնքները և կանգնած են մեր երկրի թիկունքին՝ վստահ լինելու համար, որ հավատքով լցված մարդիկ մշտապես ունեն հնարավորություն նպաստելու մեր հասարակությանը: Իմ վարչակազմը պատմական քայլեր է ձեռնարկել կրոնական ազատությունների ապահովման համար»,- հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը: Դահլիճը բուռն ծափահարություններով արձագանքեց, երբ նախագահն իր խոսքում ընդգծեց, որ մարդկային կյանքը սուրբ է: Օրերս կայացած իր նախագահական ամենամյա ուղերձում Կոնգրեսին Թրամփը խոստացել էր օրենսդրորեն արգելքներ սահմանել ուշ շրջանի աբորտների վերաբերյալ: «Ինչպես խոստացել էինք, մենք պետք է ձևավորենք մի մշակույթ, որը կհարգի անմեղ մարդկային կյանքի սուրբ բնույթը: Բոլոր երեխաները, ծնված կամ դեռ ոչ, Աստծո կողմից են ստեղծված: Յուրաքանչյուր կյանք սուրբ է, և յուրաքանչյուր հոգի նվեր է դրախտից»,- հայտարարել էր նախագահ Թրամփը: Չնայած ազգային աղոթք-նախաճաշը հիմնականում իր շուրջն է հավաքում պահպանողականներին՝ այստեղ ներկա են ներկայացուցիչներ երկու կուսակցություններից: Սկսած նախագահ Էյզենհաուրից ԱՄՆ-ի յուրաքանչյուր առաջնորդ մասնակցել է ամենամյա ազգային աղոթք-նախաճաշին:

Նմանատիպ նյութեր