211652_close_icon
views-count1983 դիտում article-date 10:24 09-02-2019

Պաշտոնյան նաև «փիառշիկ» է. նորանշանակ պաշտոնյաների առջև պայման են դնում. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Մեզ տեղեկություններ են հասել այն մասին, որ իշխանությունները որևէ մեկի աշխատանքի ընդունելիս պայման են առաջադրում, որ բացի իրենց՝ օրենքով վերապահված գործառույթներն իրականացնելուց, տվյալ անձինք պարտավորվում են նաև ֆեյսբուքյան էջ վարել, գովերգել կառավարության գործունեությունը, անհրաժեշտության դեպքում՝ հավանել (like անել), մեկնաբանություններ գրել ու տարածել կառավարության գործունեությանը վերաբերող տեղեկատվությունը, առհասարակ ակտիվ լինել ու կառավարության տեսակետները պաշտպանել։ Սա դիտվում է՝ որպես աշխատանքի ընդունվելու կարևոր նախապայման։ Ի դեպ, այս գործընթացի մեջ միայն շարքային աշխատակիցները չեն ներգրավված։ Մեր տեղեկություններով՝ նման պայման է դրվել նաև փոխմարզպետներից շատերի առջև»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր