211652_close_icon
views-count6427 դիտում article-date 09:13 09-02-2019

Ոռոգման համակարգում 10 միլիարդը գերազանցող պարտքեր կան. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս կառավարությունում ջրային տնտեսության խնդիրների հետ կապված խորհրդակցության ժամանակ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, թե 2019թ. հաջողվել է 80 մլն դրամ գումար հավաքագրել: Ըստ մեր աղբյուրի՝ ոչ մի հավաքագրում էլ տեղի չի ունեցել, քանի որ գյուղացիները հրաժարվում են գումար վճարել, բացի այդ՝ համակարգում 10 միլիարդը գերազանցող պարտքեր կան, որի հետ համեմատած 80 միլիոնը ծիծաղելի գումար է: Այս համակարգում խայտառակ վիճակ է, և եթե կառավարությունը շուտափույթ քայլեր չձեռնարկի, ապա այս տարին կարող է աղետալի լինել ջրամատակարարման իմաստով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր