211652_close_icon
views-count2465 դիտում article-date 19:10 08-02-2019

Արագածոտնի մարզի Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում և Շիրակի մարզում ձյուն է տեղում

[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b] Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 18:25-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): Արագածոտնի մարզի Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում և Շիրակի մարզում ձյուն է տեղում: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [b] Լարսի մասին[/b] Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր