211652_close_icon
views-count6364 դիտում article-date 23:28 08-02-2019

Դադարեցվել է անորակ դեղի շրջանառությունը

Հայաստանի «ՆՕԿԻ» Հ/Ձ ՍՊԸ դեղագործական ընկերության «Կարդիո-ԱՍ, ացետիլսալիցիլաթթու, դեղահատեր 100մգ,բլիստերում-(20/2x10)՝ 118, 218, 317 սերիաներ» դեղը ձեռքի մեջ փշրվում է, ունի տհաճ համ: «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանիանվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2018 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ0114194218 լաբորատոր փորձաքննության եզրակացության համաձայն դեղի նշված սերիաների դեղահատերն անհարթ մակերեսովեն, արտահայտված քացախաթթվի հոտով, բլիստերում որոշ դեղահատերի վրա «ASPIRIN100» դրվագրվածի բացակայությամբ,իսկ 317 սերիան չի համապատասխանում նաև ացետիլսալիցիլաթթվի քանակով` 95մգ/դհ-ի փոխարեն 86.3 մգ/դհ-84.67մգ/դհ է: Առողջապահության նախարարի 2019 թվականի հունվարի 30-ի թիվ 205-Ա հրամանով հանձնարարվել է դեղերի մեծածախիրացմամբ զբաղվող, դեղատնային գործունեություն իրականացնող, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողիրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին՝ դադարեցնել «ՆՕԿԻ» Հ/Ձ ՍՊԸ դեղագործական ընկերությանարտադրության «ԿԱՐԴԻՈ-ԱՍ, ացետիլսալիցիլաթթու, դեղահատեր, 100մգ, բլիստերում-(20/2X10/)» դեղի վերոնշյալ սերիաներիշրջանառությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, իսկ դեղագործական ընկերությանը հանձնարարվել էապահովել նշված սերիաների դեղերի հետհավաքի կազմակերպումը: Տեսչական մարմինը իրազեկում է. զգոն լինել և զերծ մնալ «Կարդիո-ԱՍ» դեղի նշված սերիաների ձեռք բերումից, իրացումից ևկիրառումից:

Նմանատիպ նյութեր