211652_close_icon
views-count1418 դիտում article-date 16:23 08-02-2019

ԱԻՆ-ում անցկացվել է Փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 8-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվեց Փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցություն, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու խորհրդակցությանն առցանց մասնակցող մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին փետրվարի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին: Մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին նաև մարզերում ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների արգելափակման, փրկարարական աշխատանքների մասին: ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում գրանցվել է 25299 զանգ, 202 դեպք-պատահար, որից 107-ը՝ արտակարգ բնույթի: ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ կապիտան Արևիկ Երիցյանը զեկուցեց, որ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 6 զանգ, ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն: Նախորդ շաբաթվա ընթացքում ծառայությունում իրականացվել է 23 հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական հետազոտություն: ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Գևորգ Հովակիմյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի 50 աշխատակցի համար անցկացվել է «Հրդեհային անվտանգության ապահովում» թեմայով արտագնա դասընթաց: «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը» թեմայով վերապատրաստման դասընթաց է անցկացվել նաև հանրակրթական դպրոցների ռազմագիտության 35 ուսուցչի համար: Խորհրդակցության ավարտին Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանն ամփոփեց խորհրդակցության արդյունքները՝ տալով մի շարք հանձնարարականներ, որոնք, մասնավորապես, վերաբերում էին կադրային քաղաքականությանը, ծառայությունում կառուցվածքային փոփոխություններին, գույք-տեխնիկայի սպասարկման ու նոր գույքի ձեռքբերման գործընթացին, կարգապահությանը և այլ հարցերի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր