211652_close_icon
views-count915 դիտում article-date 16:59 08-02-2019

Քայլել ժամանակին համընթաց. քաղաքապետարանում քննարկվել է միջազգային ուրբանիստական համաժողով կազմակերպելու հարցը

Ինչպե՞ս անել, որ քաղաքի զարգացման ծրագրերն ու բարեփոխումները դառնան տնտեսական խոշոր հեռանկարների հիմք: Երևանում գտնվող Moscow Urban Forum-ի ներկայացուցիչներն ուսումնասիրել են Երևանի հիմնախնդիրները, զարգացման ծրագրերն ու առանձնահատկությունները՝ առաջարկելով համանման համաժողով կազմակերպել Երևանում: Մասնագետները կարծում են, որ կարճ ժամանակահատվածում Երևանը կարող է դառնալ արագ զարգացող ժամանակակից քաղաք: 2012-ից ի վեր անցկացվող ամենամյա Moscow Urban Forum-ի նպատակն է՝ յուրաքանչյուր տարի տարբեր մասնագետների ներգրավմամբ ձևավորվել գլոբալ քաղաքային օրակարգ, ներկայացնել միջազգային վերջին քաղաքաշինական միտումները, որոնք նպաստում են քաղաքային կայուն զարգացմանը, ինչպես նաև հարթակ դառնալ փորձագետների, ներդրողների և հասարակական կազմակերպությունների միջև: «Կարծում ենք այս փուլը Երևանի համար քաղաքական առումով ամենահարմարն է փոփոխությունների իրականացման համար, քանի որ քաղաքային իշխանությունը վայելում է բնակիչների համակրանքն ու վստահությունը: Յուրաքանչյուր բարեփոխում իրականացնելիս նախևառաջ պետք է մտածել թե ի՞նչ կտա այն քաղաքի տնտեսական զարգացմանը, ինչն էլ իր հերթին քաղաքին կապահովի ուրույն դիրք աշխարհի քաղաքների շարքում: Հիմա աշխարհում երկրների զարգացումն ու մրցունակությունը դիտվում է պետության խոշոր քաղաքի օրինակով և չափվում կյանքի որակի, տեխնոլոգիաների և զբոսաշրջության զարգացմամբ: Փոփոխությունների նման ռազմավարություն որդեգրելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, որն, ինչպես երևում է, Երևանն այսօր ունի», - Երևանի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց Moscow Urban Forum-ի ծրագրերի տնօրեն Վասիլի Աուզանը և հավելեց, որ համաշխարհային չափորոշիչներով մի քանի խմբերի բաժանվող առաջադեմ քաղաքների շարքում Երևանը, վստահաբար, կարող է հայտնվել այնպիսի քաղաքների խմբում, ինչպիսիք են Սինգապուրը, Թել-Ավիվը, Լյուքսեմբուրգը կամ Տալլինը: Երևանը, որն աշխարհի հայության միավորող օղակն է, ունի հարուստ ժառանգություն, որը կարելի է համադրել նորարարությունների և սթարթափ նախագծերի հետ ու ստանալ հետաքրքիր արդյունք: Քաղաքային իշխանության ներկայացուցիչները հավանություն տվեցին քաղաքաշինական համաժողով անցկացնելու գաղափարին և նախաձեռնությունն իրականացնու նպատակով պայմանավորվեցին շարունակել շփումները մոսկովյան կողմի հետ:

Նմանատիպ նյութեր