211652_close_icon
views-count1050 դիտում article-date 13:07 08-02-2019

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Արմեն Փամբուխչյանը

ՀՀ ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նախագահի տեղակալ ընտրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա հանձնաժողովի առաջին նիստում քվեարկությամբ ընտրվեց միաձայն: «Ես կարծում եմ, որ այս նորաստեղծ հանձնաժողովում մեր անելիքները բազմազան են: Լծվելու ենք օրենսդիր աշխատանքին»,-նշեց Փամբուխչյանը: Հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը գործադիրում Փամբուխչյանի նախկին գործունեությունը գնահատեց դրական: «Մենք միասին ունենք լուրջ ծրագրեր»,-նշեց նա: Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովը բաղկացած է տասնմեկ անդամից: Սակայն դեռ կա մեկ թափուր տեղ:

Նմանատիպ նյութեր