211652_close_icon
views-count1334 դիտում article-date 17:23 08-02-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Փետրվարի 7-ին, ժամը 02.30-ին, Երևանի Ագաթանգեղոս փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 7-ին, ժամը 08.50-ին, «ԳԱԶ-32213» միկրոավտոբուսի վարորդը Երևանի Բագրատունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 7-ին, ժամը 14.20-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Քրիստափորի փողոցում վրաերթի է ենթարկել 99-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 7-ին, ժամը 19.00-ին, Երևանի Արցախի և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Բոգդան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Բոգդան»-ի 46-ամյա վարոորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 6-ին, ժամը 22.15-ին, Երևանի Սեբաստիա և Կուրղինյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ալֆա-Ռոմեո» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 7-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ քաղաքի Ա.Մանուկյան փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 7-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է ընդունվել 61-ամյա քաղաքացի, որը հայտարարել է, որ մեկ շաբաթ առաջ Արտաշատ քաղաքի «Արաքս» առևտրի կենտրոնի մոտ ավտոմեքենան խփել է իրեն: Քաղաքացին ոստիկաններին բանավոր հաղորդում է տվել, որ հունվարի 26-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իրեն և պատճառել նշված մարմնական վնասվածքը, ինչից հետո իրեն տեղափոխել է տուն և հեռացել: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 7-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 11 կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի սյանը. վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 7-ին, ժամը 19.10-ի սահմաններում, «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան Բաղանիս-Ոսկեպար ճանապարհի 4-րդ կմ-ին կողաշրջվել է. վարորդը և 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր