211652_close_icon
views-count1917 դիտում article-date 11:02 08-02-2019

Աննա Կարապետյանը միաձայն ընտրվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջին արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը միաձայն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: Այսօր՝ փետրվարի 8-ին տեղի ունեցած նիստում նրա թեկնածությունն առաջադրեց ԱԺ-ում մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» խմբակցությունը: «ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն այս պաշտոնում առաջադրելու իրավունքը պատկանում է «Իմ քայլը» խմբակցությանը»,- ասաց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրված Աննա Կարապետյանը նշեց, որ իր պետական գործունեությունը մեկնարկել է հենց պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: «Այս պաշտոնում առաջադրվելը միաժամանակ թե մեծ պատիվ է ինձ համար՝որպես իրավաբանի, թե մեծ պատասխանատվություն, հաշվի առնելով կենտրոնական դերն ու նշանակությունը Ազգային ժողովում»,- նշեց Կարապետյանը: Հանձնաժողովն առաջին նիստում միաձայն հաստատեց նաև հանձնաժողովի աշխատակազմի նախագիծը: «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն կանոնակարգը հաստատվում է հիմք ընդունելով օրինակելի ձևը: Մենք ներկայացված նախագծում շատ չենք շեղվել օրինակելի ձևից և նախորդ ԱԺ հանձնաժողովի աշխատակարգից»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը: Հանձնաժողովի արտահերթ նիստը հրավիրվել էր դրա նախագահ Վլադիմիր Վարդանյանի նախաձեռնությամբ:

Նմանատիպ նյութեր